Սնունդը և առողջությունը
Առողջ սնունդ ու ճիշտ կենսակերպ դեղագործի համար

Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ ինքն իրեն հարց է տալիս, թե ինչ է ուտում և որքան։ Դեղագործներն ու դեղաբաններն ամենաշատն են տեղեկացված ինքնազգացողության վրա առողջ սննդի ու ճիշտ կենսակերպի ունեցած ազդեցության մասին։
Սակայն տեղեկացված լինելը չի խանգարում "ուզածի չափ" սխալներ անել։ Բանը նրանումն է, որ թե' տանը, թե' աշխատավայրում գործի պակաս չի զգացվում, և արդյունքում ճիշտ սնվելու մասին մտածելու ժամանակ չի մնում։ Այս պարագայում դեղատան աշխատողները ստիպված են լինում սնվել "արագ պատրաստվող սնունդ" առաջարկող կետերում, գնել կիսամշակված սննդամթերք և այլն։ Եթե վատ սննդին էլ հավելենք այցելուների և աշխատակիցների հետ ունեցած տարաձայնություններն ու բախումները, մշտական հոգնածությունը, ապա պարզ կդառնա այն պարարտ միջավայրը, որում զարգանում են սթրեսն ու իմունային համակարգի թուլացումը, էլ չենք խոսում այնպիսի գերխնդրի մասին, ինչպիսին գիրացումն է։
Մարդկանց մեծամասնությունը հակված է գիրանալու։ Որպես կանոն, գեղեցիկ տեսք ունենալու համար շատերը ձգտում են նիհարել ու մոռանում են, որ գիրությունն ավելի շուտ առողջական, քան էսթետիկ խնդիր է։
Ըստ վիճակագրական տվյալների, ԱՄՆ-ում մահացության հինական պատճառներից են քաղցկեղը և սրտանոթային համակարգի հիվանդությունները։ Մահացությունների մոտ 80%-ը պայմանավորված է մարդու կենսակերպից բխող տարբեր գործոններով և, առաջին հերթին, սննդով։ Օրգանիզմում ճարպային շերտերի նվազեցումն իջեցնում է շատ հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Հաճախ ճարպային շերտի նվազեցումն առավել արդյունավետ է, քան դեղորայքային թերապիան։ Մեր օրերում մշակված են տարբեր տեսակի սննդակարգեր, որոնք, ինչպես փորձարկողներն են պնդում, օգնում են ոչ միայն նիհարել, այլև ձերբազատվել բոլոր հիվանդություններից։ Խնդիրն այն է, որ ոչ մի սննդակարգ կայուն արդյունք չի ապահովում։ Սլացիկ կառուցվածք ունենալու համար հարկավոր է վերանայել ողջ կենսակերպը և հատկապես` սննդակարգը։
Ընտրելով որևէ սննդակարգ` պետք է սահմանափակել ամեն ինչ և երկար ժամանակ սնվել մշակված որոշակի համակարգով։ Նիհարելուց հետո, եթե կրկին վերադառնան հին սովորություններին և ըմբոշխնեն սիրած կերակուրները, ապա շատ արագ կգիրանան և կկանգնեն նույն խնդրի առջև։ Մասնագետները պնդում են, որ սննդակարգի կտրուկ և կարճաժամկետ փոփոխությունը վտանգավոր է։ Սննդի յուրաքանչյուր սահմանափակում օրգանիզմին հանգեցնում է հոգեբանական և ֆիզիոլոգական սթրեսների։ Հաճախ սննդի չմտածված սահմանափակումները կարող են խոչընդոտել նիհարելու գործընթացին, քանի որ սխալ ընտրված սննդակարգի արդյունքում օրգանիզմը սկսում է ընտելանալ խնայողությանը և տնտեսել ներքին էներգիան։
Այսպես կոչված "կայծակնային" սննդակարգերը, որոնք 3 օրում 3 կգ քաշի նվազեցում են երաշխավորում, ոչ թե ճարպերն են այրում, այլ օրգանիզմից հեռացնում են ջուրն ու սպիտակուցները։ Արդյունքում օրգանիզմը զրկվում է էներգիայի պաշարներից, և թուլանում է իմունային համակարգը։ Մարդու օրգանիզմը պարզապես անկարող է մեկ օրվա ընթացքում 1 կգ ճարպ կորցնել։ Մեկ ամսում օրգանիզմը կարող է կորցնել առավելագույնը 2-4կգ քաշ։ Շատ սննդակարգեր իրենց միապաղաղությամբ ազդում են մարդու տրամադրության վրա` առաջացնելով գրգռվածություն և ծուլություն։ Սա վկայում է օրգանիզմում ածխաջրերի և վիտամինների պակասի մասին, որոնք պատասխանատու են էնդորֆինների առաջացման համար։ Այսօր խիստ տարածված է այսպես կոչված "առողջ քաղցի" համակարգը։ Թվում է` վերջինիս ջատագովները հաշվի են առել այդ հարցին վերաբերող ամեն մի մանրուք, մինչդեռ նրանք մոռացության են մատնել այնպիսի մի լուրջ հիվանդություն, ինչպիսին աթերոսկլերոզն է (մասնավորապես այն փաստը, որ սովը խթանում է վերջինիս զարգացմանը)։
Նախաճաշ` "ֆրանսիական ձևով" և մակարոններ` "հոլիվուդյան ձևով"
Աշխատանքային օրը սկսվում է նախաճաշով։ Ով անտեսում է այս հանգամանքը, սխալվում է։ Ֆրանսիացի սննդաբանների կարծիքով նախաճաշը պետք է ճիշտ հաշվարկված լինի և ապահովի օրգանիզմի կալորիականության օրական պահանջի մոտ 25 %-ը։
Շատ փարիզուհիներ իրենց առավոտը սկսում են մեկ բաժակ հանքային ջրով, որից հետո «առույգանում են» սուրճի օգնությամբ։ Ընդ որում, սեղանին պարտադիր պետք է լինի թարմ աշորայի հաց և ցանկալի է` պանիր։ Վերջինս օրգանիզմին սպիտակուցներ, կալցիում, Aև Bխմբերի վիտամիններ "մատակարարողն" է։ Ի դեպ, ֆրանսիացիներն այն կարծիքի են, որ ոտքի վրա հապճեպ նախաճաշելը վնասակար է և՛ ստամոքսին, և՛ տրամադրությանը, և՛ արտաքին տեսքին։
Հոլիվուդում սիրում են ուտել` հակառակ այն տարածված կարծիքին, թե կինոաստղերն իրենց պարզապես սովի են մատնում,։ Չնայած կինոդերասանուհիներին առաջարկվող սննդակարգը սահմանափակվում է ձվի, լոլիկի, թուրինջի և սև սուրճի շարքով, նրանցից ոմանք նախընտրում են ավելի "ծանր" կերակուրներ։ Օրինակ` կինոսերիալների աստղ Հիզեր Լոկլիրն անտարբեր չէ համբուրգերների և տապակած կարտոֆիլի հանդեպ, իսկ Սոֆի Լորենը շատ է սիրում բնավ էլ ոչ դիետիկ մակարոնը։ "Նման դեպքում կարևորը ճիշտ սննդաքանակ և կալորիականություն պահպանելն է",- պնդում են աստղերը։
Լավ ուտելու սիրահար է Սիլվեսթր Սթալոնեն (ընդ որում, ամեն առավոտ նա զբաղվում է թեթև վազքով, մարմնամարզությամբ և բոքսով)։ Ռեմբոն "բեռնաթափվում" է միայն ճոխ ճաշկերույթներից հետո. նախաճաշում է թարմ մրգերից պատրաստված աղցանով, ճաշին բավարարվում է մակարոնով, իսկ ընթրիքին յոգուրտ է ուտում։
Սննդի առողջ հավասարակշռում
Եվ այսպես. իդեալական քաշի գլխավոր գրավականը ճիշտ հավասարակշռված սնունդն ու առողջ ապրելակերպն է։ Ճիշտ սնվելու հիմնական սկզբունքներն են.
-
Ուտել փոքր քանակությամբ, բայց հաճախ (օրական 5-6 անգամ), քանի դեռ խիստ քաղցածություն զգացում չի առաջացել։
-
Ուտել դանդաղ` ծամելով յուրաքանչյուր պատառը։
-
Սնունդը հնարավորինս հագեցնել վիտամիններով և միկրոէլեմենտներով։
-
Օգտագործել գազար, լոռամրգի ու հազար, որոնք մեծ քանակությամբ յոդ են պարունակում և կանխարգելում ճարպակալումը։
-
Խուսափել քաղցրից, քանի որ վերջինս ախորժակ է բացում և նպաստում գիրանալուն։
-
Ուտել միայն թարմ պատրաստված կերակուր. կրկնակի անգամ տաքացրածն իր մեջ միայն կալորիականություն է պարունակում։
-
Հնարավորության դեպքում նախապատվությունը տալ հում սննդամթերքին։ Խուսափել եփած և տապակած կերակուրներից։
Կշռադատված հարմարավետություն
Սեփական ինքնազգացողությունը բարելավելու համար ամենևին պարտադիր չէ դառնալ "սննդաբանության" գերին, հաշվել կալորիաները կամ օրգանիզմը քաղցի մատնել։ Խորհուրդ է տրվում սնունդը հարստացնել հետևյալ տեսականիով.
- Կանաչ թեյ. այն պարունակում է մեծ քանակությամբ տանին (աղաղ), որը երկարակեցության, սթափ բանականության և լավ հիշողության առհավատչյան է։ Այս բուրումնավետ ըմպելիքից օրական 5-6 բաժակ խմելու դեպքում այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են` աթերոսկլերոզը, ինֆարկտը և քաղցկեղը, հնարավոր է կանխարգելել։ Ի տարբերություն սև թեյի` կանաչ թեյատեսակը կոֆեին չի պարունակում, ինչը պաշտպանում է նյարդային համակարգը գերլարվածությունից և թույլ է տալիս (օրինակ` դեղագործին) հանգիստ վերաբերվել նույնիսկ հարբած հաճախորդին։
- Ընկույզ. մեկ ընկույզը պարունակում է 50 անգամ ավելի շատ վիտամին C, քան բոլորին հայտնի կիտրոնը։ Ընկույզը պարունակում է նաև մեծ քանակությամբ լեցիտին, որը խթանում է ուղեղի աշխատանքը։ Սննդի մեջ ընկույզի օգտագործումը կանխում է գերհոգնածությունը (աշխատանքի բերումով դեղագործը ողջ օրը ոտքի վրա է և լարված)։ Ընկույզն օրգանիզմը դարձնում է ավելի ցրտադիմացկուն (դեղատան դուռն անդադար բացվում-փակվում է), կանխարգելում է սուր շնչառական հիվանդությունների առաջացումը (դեղատանը փռշտացող այցելուների թիվը ծայրահեղ շատ է)։
- Հյութեր. բոլորին հայտնի է, թե որքան օգտակար են թարմ մրգերի, բանջարեղենի և հատապտուղների հյութերը։ Ձմռանը վիտամինների, միկրոէլեմենտների, էնզիմների և թթուների պաշարը կարելի է լրացնել պահածոյացված բնական հյութերով։ Աշխատանքային օրվա ընթացքում նրանք ևս կօգնեն պահպանել առույգությունն ու կբարձրացնեն իմուն համակարգը։
- Ծովամթերք. այնպիսի նրբախորտիկներ, ինչպիսիք են միդիաները, ծովախեցգետինները, ոստրեները, կաղամարները և մանր ծովախեցգետինները, ոչ միայն շատ համեղ են, այլև պարունակում են կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք օրգանիզմից արտամղում են ռադիոնուկլիդները և ծանր մետաղների աղերը։
- Բրոկկոլի կաղամբ. ծերաբանները գտնում են, որ վերջինիս բաղադրության մեջ կան արժեքավոր նյութեր, որոնք կանխարգելում են վաղաժամ ծերացումը։
- Ձիթապտուղ. սննդաբանները պարզել են, որ ձիթապտղի և նրա յուղի ամենօրյա օգտագործումը սննդի մեջ առնվազն 10 տարով երկարացնում է կյանքի տևողությունը, կանխում մաշկի վաղաժամ ծերացումը և աղեստամոքսային հիվանդությունների առաջացումը։ Ձիթապտղի մեջ պարունակվող E վիտամինը բարելավում է սրտանոթային համակարգի աշխատանքը։
Հիշե՛ք՝ իդեալական է այն սննդակարգը, որի դեպքում Դուք Ձեզ առավել հարմարավետ եք զգում։ Սնվել, անշուշտ, հարկավոր է, բայց պետք չէ այն գերխնդիր դարձնել։

Կարդացեք նաև

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...


Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...


Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...


Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...


Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...


Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...


Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...


Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...


Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...


Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...


Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...


Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...


Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...


Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն